ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սյունիքի մարզպետի նշանակում` ուրախալի և տխուր փաստ

Սյունիքի մարզպետի նշանակում` ուրախալի և տխուր փաստ
26.09.2014 | 00:07

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը սպանության մեղադրանքի և այլ հանցանքների պատճառով հրաժարական էր տվել, հիմա նորից «բարձրացվել» է նույն աթոռին` մարզպետի պաշտոնին: Եթե հոգևոր տեսակետից նայենք, սա մեզ համար և՛ ուրախալի փաստ է, և՛ ցավալի»,- «Իրատես de facto»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, մեջբերելով մեր հոգևոր հայրերի խոսքը, որ ամեն այսպիսի բան կատարվելիս մենք պիտի ուրախանանք, որ Աստծո խոսքը կատարվում է, և Քրիստոսի գալուստը մոտ է, բայց, մյուս կողմից, պիտի տխրենք, որովհետև այդ պղծությունը շատ մարդկանց դժոխք է տանելու:
«Ստեղծված իրավիճակում մեր մոտեցումը պետք է խիստ լինի,- հավելեց Ստամբոլցյանը,- Աստծո խոսքին համապատասխան` Պողոս Առաքյալն ասում է, որ եթե գործվում են մեղք, հանցանք, ոչ միայն նրանք են մահվան արժանի, որ այդ բաներն անում են, այլև նրանք, ովքեր համախոհ են, համաձայն: Եթե մենք լռենք, կնշանակի` համաձայն եք: Այսինքն՝ դառնում ենք հանցակից»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ